Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ

21:55 • 24.08.26

Օգոստոսի 24-ին՝ ժամը 19։06-ին, 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 2000 մ հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով չեն կարողանում վերադառնալ ափ։

Փրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակը մոտեցրել են ափ։