Աշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

16:17 • 09.11.26

37-ամյա Թեդի Ռիները հայտարարել է Ֆրանսիայում ապրիլյան նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին: Նա իրեն անվանել է «ոչ աջ, ոչ ձախ» և հայտարարել է երկիրը միավորելու ցանկության մասին:

Օլիմպիական հնգակի չեմպիոն և ձյուդոյի աշխարհի 12-ակի չեմպիոն Թեդի Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին: Այս մասին 37-ամյա Ռիները հայտնել է X սոցցանցում:

Le Parisien թերթին տված հարցազրույցում Ռիները նշել է, որ ինքը «ոչ աջ է, ոչ ձախ» և ձգտում է դառնալ նախագահ, ով միավորում է: Ռիներն ասել է, որ հիմա չի գնահատի գործող նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքը:

«Ես մեղավորներ չեմ փնտրում: Ես այստեղ եմ լուծումներ փնտրելու համար»,- հավելել է ձյուդոյիստը:

Ռիների խոսքով՝ ինքը նախընտրական արշավը ֆինանսավորելու է «սեփական գրպանից» և վստահ է, որ կհավաքի անհրաժեշտ 500 ստորագրությունները: Ռիները ոսկի է վերցրել 2012, 2016 և 2024 թվականների Օլիմպիադաներում 100 կգ-ից ավելի քաշային կարգում, ինչպես նաև հաղթել է Տոկիոյի և Փարիզի Խաղերում թիմային մրցաշարերում: Տոկիոյի Օլիմպիադայում նրան ոսկի վերցնել խանգարեց ռուս Տամերլան Բաշաևը: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին: