Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով

15:45 • 12.11.26

Եվրահանձնաժողովը և եվրոպական մայրաքաղաքներում տոն տվող քաղաքական գործիչները խանգարում են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպական մայրաքաղաքները և այնտեղ տոն տվող քաղաքական գործիչները, ինչպես նաև Եվրահանձնաժողովը, մեծ հաշվով, խանգարում են բանակցություններին, աշխատում են դրանց տապալման ուղղությամբ»,- նշել է նա։

Թե ինչպես իրենց կպահեն եվրոպացիները հետագայում, մեծ հարց է, կարծում է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը։

«Եվրոպական մայրաքաղաքները, համենայնդեպս շատերը, լի են Կիևին բոլոր տեսակի օգնությամբ անզուսպ կերպով լցնելը շարունակելու մտադրություններով։ Դա որոշակի պատրանքներ է ծնում»,- ընդգծել է Ռյաբկովը։