«Հայաստանից տանելու եմ կոնյակ, ծիրանի օղի և շատ ինֆորմացիա առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրի մասին». Շարոն Քլարք

14:37 • 01.07.16

Ջազ երգչուհի  Շարոն Քլարքն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում:

 

Այսօր տեղի ունեցավ ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ վոկալիստ Շարոն Կլարկի մամլո ասուլիսը, որին ներկա էր նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը և «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսիսյանը:

 

Ջազ երգչուհի Շարոն Քլարքը Երևանում հանդես կգա համերգային ծրագրով` նվիրված ԱՄՆ-ի անկախության 240-ամյակին:

 

Երգչուհին լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է տանելու իր հետ Հայաստանից կես կատակ կես լուրջ ասաց. «Հայաստանից ինձ հետ տանելու եմ կոնյակ, ծիրանի  օղի և շատ ինֆորմացիա առաջին քրիստոնեությունն ընդունած երկրի մասին»:

 

Երգչուհին Հայաստանում առաջին անգամ է և հանդես է գալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Պետական ջազ նվագախմբի հետ միասին։

 

Երգչուհին նաև հուլիսի 3-ին վոկալի վարպետության դաս կանցկացնի երաժշտության, մասնավորապես ջազ երաժշտության բոլոր սիրահարների համար։

 

«Հայաստանից տանելու եմ կոնյակ, ծիրանի օղի և շատ ինֆորմացիա առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրի մասին». Շարոն Քլարք