Իրոք չստացված էին կատակներս. Արուսիկ Տիգրանյանը՝ Կամո Թովմասյանի քննադատությանն ի պատասխան
Բլոգեր Արուսիկ Տիգրանյանն անդրադարձել է Կամո Թովմասյանի քննադատությանը՝ նշելով, որ իր արած կատակներն իսկապես կարող էին վիրավորական լինել, և դրա համար անձամբ ներողություն է խնդրում։
Հիշեցնենք, որ «Կամո Բլոգի» լրագրողի և Արամ MP3-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում նրանց է մոտեցել Արուսիկ Տիգրանյանը։ Կամո Թովմասյանի խոսքով՝ բլոգերը միջամտել է զրույցին և խանգարել լրագրողի աշխատանքին։
Դեպքին իր ֆեյսբուքյան էջի, սթորի բաժնում անդրադարձել է Կամո Թովմասյանը՝ քննադատելով Արուսիկի պահվածքը։
«Ե՞րբ ես դու շնորհք սովորելու, նաև հարգանք կոլեգայի հանդեպ ու քո անմակարդակ, լկտի պահվածքով չես խանգարելու շատերին։ Լավ, դու ինքնասիրություն չունե՞ս, աղջիկ ջան, էսքան ապուշ»,– գրել է Կամո Թովմասյանը։
«Կարծում եմ՝ իրոք չստացված էին կատակներս լրագրողի հետ, ու լրիվ տեղ ուներ նեղվելու, ինչի համար անձամբ իրենից ներողություն եմ խնդրել, բայց էդ բառապաշարը, էդ լեքսիկոնը, հանրային էդ պահվածքը… Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել։
Ես շատերի հետ եմ իմ ֆորմատի հարցազրույցներ անում, ու կարծում եմ՝ իմ լսարանն ու կոլեգաները գիտեն, որ ոչ մի չարություն չկա դրա մեջ»,– գրել է Արուսիկը Ինստագրամի իր էջում։









