MTV VMAs 2026․ հայտնի են մրցանակաբաշխության հաղթողները
Սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում կայացել է MTV Video Music Awards 2026 մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հաղթողներից են դարձել Թեյլոր Սվիֆթն ու Մադոննան։
Սվիֆթը «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է «The Fate of Ophelia» երգի տեսահոլովակի համար՝ իր կարիերայում MTV VMAs-ի մրցանակների թիվը հասցնելով ռեկորդային 33-ի։ Այս մասին գրում է USA Today-ը։
Մադոննան մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Տարվա արտիստ» մրցանակին և հաղթել «Լավագույն համագործակցություն» անվանակարգում՝ Սաբրինա Քարփենթերի հետ «Bring Your Love» երգի համար։ Ընդհանուր առմամբ երգչուհին ստացել է յոթ մրցանակ։

«Տարվա տեսահոլովակ» անվանակարգում Թեյլոր Սվիֆթի «The Fate of Ophelia»-ից բացի ներկայացված էին նաև Արիանա Գրանդեի «Hate That I Made You Love Me»-ն, Բրունո Մարսի «I Just Might»-ը, GENER8ION-ի և Yung Lean-ի «Storm»-ը, Մադոննայի «Confessions II: The Film»-ը և Սաբրինա Քարփենթերի «Tears»-ը։
«Տարվա արտիստ» անվանակարգում Մադոննայի մրցակիցներն էին Արիանա Գրանդեն, Բրունո Մարսը, Մորգան Ուոլենը, Սաբրինա Քարփենթերը և Թեյլոր Սվիֆթը։ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթել է Սիենա Սպիրոն՝ առաջ անցնելով Բելլա Քեյից, Մագնուս Ֆերելից, Մալքոլմ Թոդից, Մայլս Սմիթից և Ստելլա Լեֆթիից։
«Լավագույն համագործակցություն» մրցանակին Մադոննայի և Սաբրինա Քարփենթերի «Bring Your Love»-ից բացի հավակնում էին նաև Clipse-ը, Kendrick Lamar-ը, Pusha T-ն և Malice-ը՝ «Chains & Whips» երգով, French Montana-ն և Max B-ն՝ «Ever Since U Left Me», PinkPantheress-ը և Zara Larsson-ը՝ «Stateside + Zara Larsson», Շակիրան և Burna Boy-ը՝ «Dai Dai», ինչպես նաև Teyana Taylor-ը և Lucky Daye-ն՝ «Hard Part» երգով։

«Լավագույն փոփ» անվանակարգի հաղթող է դարձել LISA-ն՝ Kentaro Sakaguchi-ի մասնակցությամբ «Dream» երգով։ Մրցանակի համար պայքարում էին նաև Արիանա Գրանդեն,, Օլիվիա Ռոդրիգոն, Սաբրինա Քարփենթերը, և Թեյլոր Սվիֆթը։
Մրցանակաբաշխության մյուս հաղթողների թվում են BTS-ը, որը հաղթել է «Լավագույն խումբ» և «Լավագույն K-pop» անվանակարգերում, Բրունո Մարսը՝ «Լավագույն R&B», Cardi B-ն և Kehlani-ն՝ «Լավագույն հիփ-հոփ», Bad Bunny-ն՝ «Լավագույն լատինական արտիստ», իսկ Օլիվիա Ռոդրիգոն՝ «Լավագույն այլընտրանքային արտիստ» անվանակարգում։








