Բրեդ Փիթը «Heart of the Beast»-ի պրեմիերային ներկայացել է իր նոր ֆիլմի կերպարն ակնարկող հագուստով
Բրեդ Փիթը նոր՝ «Heart of the Beast» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկայացել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ։ Միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Թենեսի նահանգի Ֆրանկլին քաղաքում։

PEOPLE-ը գրում է, որ Փիթի ընտրած կերպարը ակնարկում էր նրա նոր ֆիլմի թեման․ դերասանը կարմիր գորգին ներկայացել էր քողարկման նախշերով կոստյումով։
Դերասանը նույնիսկ կատակել է իր կերպարի ընտրության մասին՝ նշելով, որ փորձում էր «չերևալ»։

«Heart of the Beast»-ում Փիթը մարմնավորում է հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Ջեյմս Բելմոնթին։ Ինքնաթիռի վթարից հետո նա և նրա մարտական շունը՝ Օդինը, հայտնվում են Ալյասկայի վայրի բնության մեջ և ստիպված են պայքարել գոյատևելու համար։

Ֆիլմը նկարահանել է Դեյվիդ Այերը, գլխավոր դերակատարը լինելուց բացի՝ Փիթը նաև ֆիլմի պրոդյուսերն է։ «Heart of the Beast»-ը կինոթատրոններում կհայտնվի սեպտեմբերի 25-ին։








