Սեպտեմբերի 27-ին ուղղակի անթույլատրելի էր եթերում ցուցադրել այդ համերգը, սա արդարացում չունեցող կոպիտ սխալ է. Թաթա Սիմոնյան

11:02 • 28.09.26

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ։ Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը»․ այս մասին իր ինստագրամում գրել է Թաթա Սիմոնյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն իր համերգի ցուցադրությանը։

Երգիչը ներողություն է խնդրել կատարվածի համար՝ միաժամանակ նշելով, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է և այն ցուցադրվել է առանց իր հետ համաձայնեցնելու։

«Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ։ Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,– նշել է նա։