«Marvel»-ի «Avengers: Endgame»-ը կրկին դարձել է պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը

16:36 • 05.10.26

«Marvel»-ի «Avengers: Endgame»-ը կրկին առաջ է անցել «Avatar»-ից և վերադարձրել պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմի տիտղոսը։ Այս մասին գրում է Variety-ն։  

Ֆիլմի վերջին վերաթողարկումից հետո դրա համաշխարհային  հասույթը հասել է 2.925 միլիարդ դոլարի՝ գերազանցելով «Avatar»-ի 2.923 միլիարդ դոլարի արդյունքը։ «Avengers: Endgame»-ը ռեկորդը սահմանել էր 2019 թվականին՝ առաջին ցուցադրությունից հետո, երբ առաջ էր անցել «Avatar»-ից։

Սակայն 2021 թվականին «Avatar»-ի հերթական վերաթողարկումից հետո առաջին հորիզոնականը կրկին անցել էր Ջեյմս Քեմերոնի ֆիլմին։ Այժմ «Avengers: Endgame»-ը կրկին զբաղեցնում է առաջին հորիզոնականը։

Ֆիլմի վերջին վերաթողարկումը նաև մեծացրել է հետաքրքրությունը «Avengers: Doomsday»-ի նկատմամբ, որը նախատեսվում է թողարկել դեկտեմբերին։   «Avengers: Endgame»-ի վերաթողարկումը համաշխարհային վարձույթում արդեն ավելի քան 126 միլիոն դոլարի եկամուտ է ապահովել։