Yellowheart-ը և Միշոն ներկայացրել են նոր երգ՝ «ԿԵՍ» (տեսանյութ)
Yellowheart-ը՝ Լիլի Առաքելյանը, և ռեփեր Միշոն նոր համատեղ երգ են ներկայացրել։ «ԿԵՍ» անվանումով երգի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 2-ին։
Լիլին հայտնել է, որ նոր համագործակցության իրականացմանը և թողարկմանը իրենք ավելի քան մեկ տարի են սպասել։ Տեսահոլովակի սյուժեն կառուցված է հիշողությունների, կորստի և էմոցիոնալ բաժանման գաղափարի շուրջ։
Ներկայացվում է զույգի հարաբերությունների պատմությունը՝ մտերմության ջերմ պահերից մինչև օտարացում և միայնություն։ Տեսահոլովակի առանցքային խորհրդանիշներից է «Memory» գրությամբ խցիկը, որը խորհրդանշում է անցյալի հիշողությունները։
Տեսահոլովակի վիզուալ պատկերների ստեղծման հեղինակն է լուսանկարիչ և ռեժիսոր Վան Սիրանյանը՝ Van Vision-ը։








