Թեյլոր Սվիֆթը Billboard 200-ում նոր ռեկորդ է սահմանել
Թեյլոր Սվիֆթը Billboard 200 ալբոմների հիթ-շքերթում առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների ընդհանուր քանակը հասցրել է 100-ի՝ դառնալով պատմության մեջ երկրորդ կատարողը, որին հաջողվել է գրանցել այս ցուցանիշը։ Այս մասին գրում է Billboard-ը։
Սվիֆթի «The Life of a Showgirl» ալբոմը կրկին գլխավորել է Billboard 200-ը՝ 21-րդ հորիզոնականից բարձրանալով առաջին տեղ։ Վերադարձը հաջորդել է սեպտեմբերի 25-ին ալբոմի ընդլայնված տարբերակի թողարկմանը, որը ներառում է նախկինում չհրապարակված չորս երգ, այդ թվում՝ «Patient Zero»-ն։ Սվիֆթի 15 ալբոմները տարբեր տարիներին գլխավորել են հիթ-շքերթը։
Դրանց թվում են «The Tortured Poets Department»-ը, «1989»-ը, «Fearless»-ը և «Midnights»-ը։ Այս ալբոմների շնորհիվ երգչուհին Billboard 200-ի առաջատարի դիրքում անցկացրած շաբաթների ընդհանուր քանակը հասցրել է 100-ի։
Այս ցուցանիշով Սվիֆթը միացել է «The Beatles» խմբին, որի ալբոմները Billboard 200-ի առաջին հորիզոնականում ընդհանուր առմամբ անցկացրել են 132 շաբաթ։ Էլվիս Փրեսլին կատարողների շարքում երրորդ տեղում է՝ 67 շաբաթ ցուցանիշով։
Billboard 200 ալբոմների հիթ-շքերթը շաբաթական պարբերականությամբ հրապարակվում է 1956 թվականից։









