Թոմ Քրուզի Դիգեր ֆիլմը կարող է 245 միլիոն դոլարի վնաս կրել
Հոլիվուդյան վերլուծաբանների գնահատմամբ՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Դիգեր» (Digger) ֆիլմը կարող է շուրջ 245 միլիոն դոլարի վնաս գրանցել՝ կինովարձույթում ունեցած թույլ արդյունքների պատճառով։Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆիլմի տոմսերի վաճառքը ցուցադրության երկրորդ շաբաթավերջին նվազել է մոտ 60%-ով։ Արդյունքում՝ ֆիլմի համաշխարհային կինովարձույթի հասույթը կազմել է շուրջ 35 միլիոն դոլար։
Ֆիլմում Քրուզը մարմնավորում է Դիգեր Ռոքվելին։ Ըստ գնահատականների՝ Warner Bros ստուդիան ֆիլմի արտադրության և գովազդային արշավի վրա ծախսել է մոտ 280 միլիոն դոլար։ Չնայած կինովարձույթի համեստ ցուցանիշներին՝ Քրուզը նախորդ շաբաթ նշել է, որ ֆիլմեր ստեղծելիս չի կենտրոնանում դրանց՝ առաջին շաբաթավերջին գրանցած արդյունքների վրա։
Դերասանի խոսքով՝ իր նպատակն է ստեղծել այնպիսի ֆիլմեր, որոնք կհետաքրքրեն հանդիսատեսին, կդիմանան ժամանակի փորձությանը և տարիների ընթացքում կշարունակեն գնահատվել։
Ներկայիս հասույթի և ծախսերի համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ «Դիգերը» կարող է դառնալ Հոլիվուդի ամենամեծ ֆինանսական ձախողումներից մեկը։ Այն կարող է համալրել ավելի քան 100 միլիոն դոլարի վնաս գրանցած ֆիլմերի շարքը։









