Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որում իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ և «Ինտերի» երկրպագու Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնում հայ ֆուտբոլիստին նվերի համար։
Տեսանյութում Բոչելին ձեռքում պահում է Մխիթարյանի մարզաշապիկը և դիմելով ֆուտբոլիստին՝ ասում.
«Սիրելի՛ Միկի, հենց նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ հանդիպում»։









