Kami Friends-ը ներկայացրել է «Մի գդալ սեր» ֆիլմի պաշտոնական երգը (տեսանյութ)

13:24 • 12.10.26

Kami Friends-ը ներկայացրել է «Մի գդալ սեր» ֆիլմի պաշտոնական երգի տեսահոլովակը։

«Երջանկությունը պահանջում է ընդամենը մի գդալ սեր» կարգախոսով ներկայացված երգի գործիքավորումը, միքսն ու մասթերինգն իրականացրել է Արթուր Արմենին։

Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։

Երգի բնօրինակը պատկանում է հայկական «Reincarnation» խմբին։ Երգը թողարկվել է դեռևս 2010 թվականին նույնանուն ալբոմում և շատ արագ դարձել խմբի ամենասիրված ու հիշվող հիթերից մեկը։