«Շպագատ» իջած սկյուռի լուսանկարը մեմերի առիթ է դարձել համացանցում (լուսանկարներ)

14:16 • 01.07.16

Ամերիկյան Reddit կայքի օգտատերը հրապարակել է ուտելիք ծամող ու երկու ծաղիկների արանքում շպագատով հավասարակշռությունը պահող սկյուռի լուսանկար, որն առաջացրել է օգտատերերի հետաքրքրությունը, հաղորդում է Lenta.ru-ն։

 

Նրանք ազատություն են տվել իրենց երևակայությանն ու պատկերացրել, թե սկյուռն ուրիշ ինչ իրավիճակներում կարող է իր ճկունությունն օգտագործել։

 
Օգտատերերի կարծիքով՝ կրծողը կարող է փոխարինել Ժան-Կլոդ Վան Դամին Volvo մակնիշի ավտոմեքենաների գովազդում և ներդաշնակ նայվել Winter X Games-ի դահուկորդի կերպարում։ Ոմանք կարծում են, որ սկյուռի ճկունությունն իրեն Splinter Cell համակարգչային խաղում առավելություններ կտար։

 

Օգտատերերից մեկը պատկերացրել է, որ սկյուռի փոխարեն կարող էր հայտնվել դերասան, ակցիոնիստ ու հայտնի մոտիվատոր Շայա Լաբաֆը։

 

 

 

 

 

«Շպագատ» իջած սկյուռի լուսանկարը մեմերի առիթ է դարձել համացանցում (լուսանկարներ)