Իտալացին գերիրական նկարչության գլուխգործոցներ է ստեղծում՝ կիրառելով Վերածննդի շրջանի տեխնիկան (լուսանկարներ)
Տաղանդավոր նկարիչ Էմանուելե Դասկանիոն գերիրական նկարչության ժանրի լավագույն ներկայացուցիչներից է, ով Վերածննդի շրջանին հատուկ տեխնիկաների կիրառման շնորհիվ ստեղծում է առաջին հայացքից լուսանկարներից չտարբերվող գերիրական կտավներ:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, ստորև ներկայացված գլուխգործոցները նկարելու համար իտալացին դրանցից ամեն մեկի վրա ծախսում է հարյուրավոր ժամեր: Ամենաբարդ կտավների ստեղծման համար հեղինակն աշխատել է մոտ 800 ժամ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկը մյուսից տպավորիչ աշխատանքները Դասկանիոն նկարում է ածխի ու գրաֆիտի միջոցով՝ հրաշալիորեն համադրելով դասական ու ժամանակակից գեղանկարչության կանոնները:


















