Ամենաթաց տոներից մեկը՝ Վարդավառը՝ Թումոյի այգում (լուսանկարներ)

17:10 • 03.07.16

«Երևանյան ամառ 2016» ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառը վաղ առավոտից մեկնարկել է մայրաքաղաքի տարբեր վայրերում: Երևանցիներն այսօր մեծ ոգևորությամբ տոնում են ազգային սիրված ու ամենաթաց տոներից մեկը՝ Վարդավառը:

 

Մարդաշատ է, հատկապես, Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հարակից այգին: Երեխաներ, երիտասարդներ և մեծահասակները. բոլորը հավաքվել էին ամառային շոգ օրը զովացնել և լավ ժամանակ անցկացնել իրենց ընկերների հետ:

Tert.am Life-ը նույնպես ներկա էր միջոցառմանը։

Նշենք, որ այնտեղ տեղադրված էր GIF- տաղավարներ, որտեղ  ցանկացողները մոտենում էին և կրեատիվ ձևերով լուսանկարվում:

Ամենաթաց տոներից մեկը՝ Վարդավառը՝ Թումոյի այգում (լուսանկարներ)