«Երբ նշանվեմ բոլորը կիմանան». Անատի Սաքանյանը մեկնաբանել է իր նշանադրության մասին լուրերը

11:45 • 04.07.16

Համացանցում լուրեր են պտտվում, որ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը նշանադրվել է: Tert.am Life-ի հետ զրույցում Անատին հերքեց բամբասանքները:

 

«Լուրերը սուտ են: Ապշել էի, երբ առավոտյան արթնացա, միացրեցի հեռախոսս և տեսա զանգերի և նամակների քանակը: Մի քանի րոպե նույնիսկ չէի հասկանում ինչ է կատարվում, երբ կարդացի շատ բարկացա, քանի որ առանց իմանալու, թե ով է նկարում միանգամից կարծիք են կազմում և հրապարակում»,-ասաց Անատին:

 

Դերասանուհու խոսքով. «Լուսանկարում ես իմ քավորի հետ եմ, իմ մորեղբոր աղջկա նշանադրության ժամանակ: Իհարկե, ես չէի ցանկանա իմ անձնականի մասին խոսել, բայց զանգերի, նամակների, անիմաստ շնորհավորանքների, անտեղի խոսակցությունների պատճառով ուզում եմ ասել, որ ես չեմ նշանվել, երբ նշանվեմ բոլորը կիմանան ինձանից, ոչ թե կայքերից»:

 

Նշենք, որ դերասանուհին հիմա Փարիզում չէ, այլ Մոնակոյում է, որտեղ իր ամառային հանգիստ է վայելում:

 

«Երբ նշանվեմ բոլորը կիմանան». Անատի Սաքանյանը մեկնաբանել է իր նշանադրության մասին լուրերը