Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում համաշխարհային աստղերը. ֆոտոշարք

13:27 • 05.07.16

Դաջվածքները, որպես նկարներ՝ իրենց բնույթով չեն բաժանվում արական և իգական դաջվածքների: Դրանց միջև տարբերությունն այն է, որ կանայք դաջվածքներ անում են զուտ էսթետիկայից ելնելով, իսկ տղամարդիկ դաջվածքներ անում են դրանց հիմքում ընկած իմաստն արտահայտելու համար: Բացի այդ, կանացի դաջվածքն ավելի քիչ ագրեսիա է պարունակում և համարվում է գեղեցկության մասնիկ: Ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարք, որտեղ ներկայացված են աստղերն ու իրենց դաջվածքները:

 

 

Քրիս Բրաուն. երգիչը սկսել է դաջվածքներ անել 13 տարեկանից: Այժմ նա ունի դաջվածքներ, որոնցում պատկերված են՝ Հիսուսը, նինձյաներ, զանազան գանգեր և այլն:

 

 

Քեթի Փերի. երգչուհին ունի բազմաթիվ դաջվածքներ: Սրունքին ելակ է, ձախ դաստակին գրված է «Հիսուս»:

 

 

Նիկի Մինաժ. «Աստված մշտապես ինձ հետ է»՝ երգչուհու  դաջվածքը ձախ ձեռքին:

 

 

Դևիդ Բեքհեմ. տարիներ շարունակ անգլիական ֆուտբոլի աստղն ավելացրել է իր դաջվածքների թիվը, որոնց թվում են իր որդիների` Բրուկլինի, Ռոմեոյի, Կրուզի անունները։

 

 

Մայլի Սայրուս. Երգչուհին ունի 7 դաջվածք: Առաջին դաջվածքում գրված է. «Ուղղակի շնչիր»: Դրանից հետո հայտնվել է «Սեր» գրությամբ դաջվածքն աջ ականջի ներսի հատվածում, սիրտ` աջ ձեռքին և այլն:

 

 

Սկարլետ Յոհանսոն. դերասանուհին ունի գունագեղ դաջվածք ձախ ձեռքին` արևածագի տեսքով, որը յուրահատուկ նշանակություն ունի իր համար:

 

 

 

Ռիհաննա. աստղերի կասկադն իջնում է երգչուհու պարանոցից: Ձախ թևին պատկերված է R տառը, որը խորհրդանշում է «Rated R» ալբոմի թողարկումը 2009 թ.-ին: