Ջոնի Դեպը հեռացրել է Էմբեր Հերդին նվիրված դաջվածքները

17:23 • 05.07.16

Ամերիկյան դերասան Ջոնի Դեպը ձևափոխել է կնոջը՝ Էմբեր Հերդին նվիրված դաջվածքները, հաղորդում է New York Post-ը։ Օգոստոսին դերասանների ամուսնալուծության գործով առաջին դատական նիստն է կայանալու։

Ըստ պարբերականի տվյալների՝ 53-ամյա դերասանը ձևափոխել է ձախ ձեռքին գրված slim («նրբագեղ») արտահայտությունը, որը բնութագրում էր կնոջը։ Հիմա նրա ձեռքին գրված է sсum («թափոններ»)։

Դեպը նաև ներկով փակել է սրբիչով փաթաթված Հերդի պատկերը աջ ձեռքին։

Մայիսի 31-ին Էմբեր Հերդը դիմել էր Լոս-Անջելեսի ոստիկանություն՝ հայտարարելով, որ ամուսինը իրեն ծեծել է։ Հունիսի 1-ին Հերդը մեղադրանք է ներկայացրել ոստիկաններին, որ նրանք բռնության հետքերը թաքցնում են։ Դրանով նա ենթադրել է, որ Լոս-Անջելեսի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փորձել են պաշտպանել Դեպին։ Սակայն ոստիկանությունը հաղորդագրություն է տարծել, որ դերասանուհին ստել է ծեծի վերաբերյալ։

Ջոնի Դեպը հեռացրել է Էմբեր Հերդին նվիրված դաջվածքները