Նարեկ Մակարյանը հաղթել է «Морской Узел» միջազգային երգի մրցույթում

12:04 • 05.07.16

Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում անցկացվել է «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Նարեկ Մակարյանը:

 

Երգիչն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը, մասնակցելով 15-րդ հոբելյանական «Морской Узел» միջազային մրցույթին, իմ մասնակցությամբ արժանացել է հաղթանակի: Ուզում եմ մեծագույն շնորհակալական խոսքս հղել իմ սիրելի Սամվել և Արմինե Գրիգորյաններին, որոնց շատ եմ սիրում: Սա համարում եմ թիմային աշխատանք: Մենք ևս մեկ անգամ մեր հայրենիքի պատիվը բարձր պահեցինք՝ ծածանելով մեր հաղթական դրոշը Նովորոսիսկ քաղաքում»:

 

 

Նարեկ Մակարյանը հաղթել է «Морской Узел» միջազգային երգի մրցույթում