«Երբեք չեմ մոռանա աղջկաս ահազանգը Փարիզից». Վիվյեն Բաստաջյան

12:17 • 05.07.16

Tert.am Life-ի բլից հարցերին պատասխանում է Փոքր թատրոնի դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը:

 

Հեռուստադիտողը դերասանուհուն ճանաչում է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եղբայրներ» հեռուստասերիալից և «Կիսալուսնի ծովածոցը», «Քարտ բլանշ», «Խաչվող հետքեր»,«Փեսացուն կրկեսից» ֆիլմից:

  

 

 -Նախաճաշը համեմված է…Ինչո՞վ:

-Սիրով ու ժպիտով:

 

  -Հեռախոսազանգ, որը երբեք չեք մոռանա:

- Աղջկաս ահազանգը Փարիզից:

 

- Ինչը՞ կփրկի աշխարհը գեղեցիկից բացի:

- Սերը:

 

 

 

 -Ե՞րբ եք զենքերը վայր դնում, եթե դնում եք:

-Չեմ դնում:

 

 - Նոտաներ, որոնք երազի թև են տալիս:

- Մոցարտի #23 կոնցերտը՝ դաշնամուրի համար:

 

-«Հեքիաթ», որը միշտ կլսեք:

- Հեքիաթ փորսուղի և սկյուռի մասին:

 

 

-Արտահայտություն, որը չեք մոռանա:

-Բաներ կան, որ խաղաղությունից թանկ են:

 

-Գիրք որը կկարդայիք նորից:

- Հերման Հեսսե «Դեմիան»:

 

 

 

- Վերջին անգամ ե՞րբ եք հուզվել և ինչո՞ւ։

- Նկարահանման հրապարակում՝ Լիզ Առնաուտյանի կերպարում:

 

-Եթե չլիներ ձախ անկյունի օրգանը, ապա…

-…ապա չէի լինի ես:

 

-Սերն ապրում է այնքան...որքա՞ն։

-Որքան ես ուզեմ:

 

 

 

                                                                                                                    Անահիտ Կասամանյան