Բարդ բնավորությամբ մարդիկ ավելի խելացի են. գիտնականներ

11:07 • 06.07.16

Սիդնեի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ բացասական մտածելակերպը օգնում է մարդկանց ավելի սթափ դատել, քանի որ նրանք ավելի զգուշավոր են, գրում է AdMe.ru-ն։

Հետազոտության առաջատար հեղինակ Ջո Ֆորգեսը հայտարարել է, որ բարդ բնավորությամբ և վատ տրամադրությամբ մարդիկ որոշումներ կայացնելու համար լավագույն վերլուծական հատկություններն ունեն։ Փորձի ընթացքում գիտնականները  կամավորներին տարբեր տրամադրության ֆիլմեր են ցուցադրել, իսկ հետո քննարկել են նրանց կյանքում դրական և բացասական երևույթները։ Այս ամենի նպատակը փորձի մասնակիցների տրամադրության փոփոխությունն էր լավից՝ վատի։

Դրանից հետո նրանց համար կարդացել են մտացածին և իրական պատմություններ, խնդրել են վերլուծել պատմությունները և կռահել, արդյոք դրանք իրականություն են, թե ոչ։ Արդյունքը ցույց է տվել, որ բացասական հոգեվիճակով մարդիկ ավելի քիչ սխալներ են իրականացրել և ավելի տրամաբանական են մտածել։

Հետազոտողները եկել են եզրակացության, որ եթե դրական տրամադրությունը նպաստում է ստեղծագործելուն, ապա բացասական մտածելակերպը մարդուն ավելի ուշադիր և զգույշ է դարձնում։

Այս փորձը չի ապացուցում, որ վատ բնավորությունը լավ է։ Ուղղակի այն ցույց է տալիս, որ բարդ բնավորությամբ կամ բացասական մտածելակերպով մարդիկ ունեն իրենց առավելությունները, ինչպես և դրական մտածելակերպով մարդիկ։

Բարդ բնավորությամբ մարդիկ ավելի խելացի են. գիտնականներ