Արմեն Աշոտյանը հրապարակել է իր երգի տեսահոլովակը. «Ես սիրում եմ»

16:08 • 08.07.16

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր երգի տեսահոլովակը՝ երգչուհի Անչոկի կատարմամբ։

 

Երգը կոչվում է «Ես սիրում եմ»։ Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Արմեն Աշոտյանն է. նա երգը գրել է տարիներ առաջ։

 

«Ահա և Անչոկի կատարմամբ իմ նոր երգի տեսահոլովակը:
Կրկին շնորհակալ եմ Armenia TV-ի անձնակազմին:
Կսպասեմ Ձեր արձագանքներին»,-գրել է Արմեն Աշոտյանը։

 

Արմեն Աշոտյանը հրապարակել է իր երգի տեսահոլովակը. «Ես սիրում եմ»