Fendi-ն իր նոր հավաքածուն ցուցադրել է հանրահայտ Տրևի շատրվանի մոտ (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Fendi նորաձևության տունն իր նոր հավաքածուի ցուցադրության համար ընտրել է բավական ինքնատիպ վայր` Հռոմում զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկը հանդիսացող Տրևի շատրվանը:
Ինչպես նշում է Tatler-ը, ցուցադրության համար Տրևիի ընտրությունը պատահական չէ. Fendi բրենդի ֆինանսավորման շնորհիվ հայտնի շատրվանն անցած տարի վերանորոգվել է ու հանրությանը ներկայացել նոր փայլով:
Հայտնի է, որ հմուտ դիզայներական լուծումների շնորհիվ տպավորոթյուն է ստեղծվել, թե երկարոտն մոդելները գտնվում են անկշռության մեջ ու քայլում են ջրի վրայով: Իրականում գեղեցկուհիները քայլել են շատրվանի վրա կառուցված թափանցիկ պոդիումով:



















