Նոր լուսանկարներ երգչուհի Սիարայի հարսանեկան արարողությունից

11:26 • 09.07.16

Օրեր առաջ կայացել է ամերիկյան հայտնի երգչուհի Սիարայի և ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնի հարսանեկան արարողությունը, որի առաջին պաշտոնական կադրերն արդեն հրապարակվել են:

 

 

Ինչպես նշում է Tatler-ը, սևամորթ գեղեցկուհին լուսանկարներում ի ցույց է դրել Roberto Cavalli բրենդի կողմից հատուկ իր համար կարված հարսանեկան ճոխ զգեստը, ինչպես նաև ամուսնական ադամանդյա մատանիները:

 

 

Հիշեցնենք, որ զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Մեծ Բրիտանիայի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում՝ Պեկֆորտոնյան դղյակում, որտեղ հավաքվել են զույգի ամենամտերիմ բարեկամներն ու ընկերները:

 

 

Նոր լուսանկարներ երգչուհի Սիարայի հարսանեկան արարողությունից