Թոմ Հենքսն այսօր նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը
Ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում: Հենքսը ուղղափառ եկեղեցու անդամ է։
Օսկար պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին և Սփենսեր Թրեյսիին է հաջողվել ստանալ 2 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում անընդմեջ։

Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվել է դերասանական տաղանդ: Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ է թողել ուսումը և միացել Քլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի:

Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր։ Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան շատ մրցանակների արժանացած ֆիլմերում։

Թոմ Հենքսը 2 անգամ ամուսնացած է եղել` 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին: Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ: Ըստ 2006 թվականի տվյալների՝ ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբերը:

Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլար: Դրանցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է: Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է:

«Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլար: Նրանից շատ ստացել է միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար (56.5 միլիոն դոլար):








