Ինչքա՞ն պետք է արժենա ամուսնական մատանին
Ամուսնության առաջարկ անելը, դա ծայրահեղ պատասխանատու քայլ է: Այստեղ չափազանց կարևորություն է տրվում ամուսնական մատանուն: Շատ աղջիկներ կարծում են, որ մատանու արժեքը ուղիղ համեմատական է տղայի սիրո չափին, մյուսիներն առավել կարևորում են զարդի կրեատիվության աստիճանը: Ի վերջո՝ ինչքա՞ն պետք է արժենա նշանադրության մատանին:

Երգչուհի Սիրարայի նշանադրության մատանին արժեր մոտ 2 միլիոն դոլար: Մատանու վրա տեղադրված է 15 կարատ ունեցող ադամանդե քար:

Նախկինում ասում էին, որ նշանադրության մատանին պետք է կազմեր փեսայի 2-3 ամսվա միջին աշխատավարձը, սակայն ժամանակները փոխվել են և միջին հաշվարկների փոխարեն՝ հիմա, տղամարդիկ փորձում են մաքսիմալ շատ գումար ծախսել ապագա կնոջ համար:
Մրայա Քերիի նշանադրության մատանին արժեր 7.5 միլիոն դոլար: Մատանու վրա տեղադրված է 35 կարատ ունեցող ադամանդե քար:

Կան շատ զույգեր, որ մինչ նշանադրությունը միասին են ապրում և որոշում են ամուսնական մատանին միասին ընտրել: Ասում են, որ այդպես փոխհամաձայնության գալը դյուրին է ստացվում:
Լեդի Գագայի ամուսնական մատանին արժեր 500. 000 դոլար: Մատանու վրա տեղադրված է 8 կարատ ունեցող ադամանդե քար:

Եվ ամեն դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ են հատկապես ամուսնական մատանին կրում մատնեմատին: Համաձայն առասպելի առաջին մատանիները հայտնվել են Եգիպտոսում, որոնք պատրաստվել են ոսկուց և օգտագործվել են ամուսնության ժամանակ: Մինչ այդ նրանք վերցնում էին ոսկեգույն մետաղալար, կլոր տեսք էին տալիս նրան, որը խորհրդանշում էր հավատարմություն և սեր: Եգիպտացիները մատանին դնում էին ձախ ձեռքի մատնեմատին, կարծելով, որ որ այդ մատն է միացնում երակներն ու սիրտը, այդպիսով խորհրդանշելով սերը: Այսպիսով արևելքի ժողովուրդը մատանին կրում են մատնեմատին:








