Արտասվող Ռոնալդուն և նրա դեմքին կանգնած միջատը համացանցում մեմերի առիթ են դարձել (լուսանկարներ)

14:19 • 11.07.16

Համացանցի օգտատերերի ուշադրությունից չի վրիպել գիշերաթիթեռը, որը «Եվրո -2016» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղի ժամանակ կանգնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի դեմքին:



Ինչպես նշում է lenta.ru-ն, մարզիկը որոշիչ խաղի ժամանակ վնասվածք է ստացել ու ստիպված եղել լքել մարզադաշտը: Դրա պատճառով ֆուտբոլիստը սկսել է լաց լինել ու հենց այդ պահին նրան է մոտեցել միջատն ու նստել Ռոնալդուի դեմքին:


Դրանից հետո համացանցը ողողվել է զավեշտալի թեմատիկ մեմերով: Իսկ միջատի անունով նույնիսկ միկրոբլոգ է բացվել Twitter-ում: Այն արդեն ունի 20.000-ից ավելի հետևորդ:


Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին կայացած խաղի արդյունքում Պորտուգալիան ճանաչվել է ֆուտբոլի Եվրոպայի  չեմպիոն` 1:0 հաշվով հաղթելով Ֆրանսիայի հավաքականին:

 




 

 

 

Արտասվող Ռոնալդուն և նրա դեմքին կանգնած միջատը համացանցում մեմերի առիթ են դարձել (լուսանկարներ)