Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների ցնծությունն ու Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների վիշտը (լուսանկարներ, տեսանյութ)
Ողջ Եվրոպայում Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները գիշերը տոնել են իրենց ազգային հավաքականի հաղթանակը 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում, գրում է The Daily Mail-ը:
Ֆրանսիա-Պորտուգալիա խաղից հետո ցնծության մեջ գտնվող երկրպագուները դրոշներ են ծածանել մեքենաներից Փարիզի, Լիսաբոնի, Պորտուի, Լիոնի և անգամ՝ Ժնևի փողոցներում:
Սեղմելով մեքենաների ազդանշանները՝ հազարավոր մարդիկ տոնել են իրենց հավաքականի հաղթանակը և վանկարկել «Պորտուգալիա, Պորտուգալիա, Պորտուգալիա»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցել է Ֆրանսիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է 1:00 հաշվով, Պորտուգալիային հաջողվել է մրցակցի դարպասն ուղարկել գնդակը միայն լրացուցիչ ժամանակում:











Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները.










