Քաղցրասերնեը նշում են ամենահամեղ տոնը. այսօր շոկոլադի միջազգային օրն է
Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է: Ասում են, որ շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները և այն անվանել «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, բերելով Եվրոպա, կնքել են այն «Սև ոսկի» անունով: Շոկոլադի օրն անվանում են նաև քաղցրասերների մասնագիտական տոն: Այն ծնունդ է առել Ֆրանսիայում` 1995 թվականին:

Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։

Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։

Իսկ Դուք գիտե՞ք, որ շոկոլադի հանդեպ ունեցած սերը կարող է պատմել Ձեր բնավորության մասին: Այսպիսով, եթե Դուք նախընտրում եք…
Սպիտակ շոկոլադ. Դուք ռոմանտիկ եք, իդիալական ընտանիքի, հանգիստ կյանքի, երջանիկ ամուսնության մասին երազող անձնավորություն եք: Տղամարդիկ հաճախ են ամուսնանում նման կանաց հետ:

Սև շոկոլադ. Ձեր գործողությունները գուշակել անհնար է: Դուք սիրում եք ամեն տեսակի արկածներ և խենթություններ, քանի որ առանց դրա Ձեր կյանքը ձանձրալի կլինի: Սիրելիիդ հաճախ կարող է զարմացնել քո գործողությունները, սակայն հենց դրա համար էլ նա սիրում է Ձեզ:

Կաթնային շոկոլադ. Դուք շատ ուժեղ անձ եք, Ձեր բնավորությամբ ուժեղ լինելուն կարելի է միայն նախանձել: Տղամարդկանց երբեմն այն կարող է անհանգստացնել և նույնիսկ վախեցնել: Բայց ճանաչելով Ձեզ ավելի մոտիկից նրանք չեն կարող կանգնել Ձեր հմայքի և փայլի առջև:








