Ջասթին Թիմբերլեյքը կնկարահանվի Վուդի Ալենի ֆիլմում
Հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը մտադիր է նվաճել կինոաշխարհը. վերջերս հայտնի է դարձել, որ նա կնկարահանվի անձամբ աշխարհահռչակ Վուդի Ալենի ֆիլմում, գրում է loveradio.ru-ն:
Ռեժիսորի նոր ֆիլմի մասին, ինչպես դա սովորաբար լինում է, ոչինչ հայտնի չէ: Սակայն նա պատմել է, որ իրադարձությունները կզարգանան Նյու Յորքում՝ 1950-ականներին, իսկ նկարահանումները կմեկնարկեն արդեն այս աշնանը:
Ջասթինի հետ միասին ֆիլմում կնկարահանվի հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը:
Ի դեպ, Վուդի Ալենի ամենավերջին ֆիլմը` «Աշխարհիկ կյանք»-ը, վարձույթում կլինի արդեն հուլիսի 21-ին:







