Այսօր լուսանկարիչների միջազգային օրն է. Էքստրեմալ կադրեր լուսանկարիչներից
Հուլիսի 12-ը համարվում է պրոֆեսիոնալ լուսանկարիչների և Սուրբ Վերոնիկայի օրը: Ըստ Աստվածաշնչի, Հիսուսը Գոլգոֆի ճանապարհին վերցնում է Սուրբ Վերոնիկայից կտոր, որպեսզի երեսից սրբի քրտինքը:Այդպես Քրիստոսի դիմագիծը դաջվում է այդ կտորին: Երկու հազարամյակ անց, երբ ստեղծվեց լուսանկարը, Հռոմի Պապը հայտարարեց այդ օրը լուսանկարիչների օր:

Առաջին լուսանկարը արել է 1826 թ. ֆրանսիացի Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը: Այն կոչվում է «Տեսարան պատուհանից»: Նկարահանումերը տևել են 8 ժամ: Հայտնի է, որ առաջին նկարները եղել են սև- սպիտակ, Իսկ առաջին գունավոր լուսանկարները հայտնվեցին 19-րդ դարում: Ստեղծման համար օգտագործվել են 3 տեսախցիկներ, յուրաքնչյուրի վրա տեղադրվել են ֆիլտրեր (կարմիր, կանաչ, կապույտ), այնուհետև միացրել պատկերները:













