Սև, դառը շոկոլադով կարող ես գինի խմել, իսկ ես գինու մեծ սիրահար եմ. Սուրեն Առուստամյան

12:27 • 12.07.16

Հուլիսի 11-ին  LOFT -ում շոկոլադասեր երիտասարդները հավաքվել էին տոնելու Շակոլադի միջազգային օրը:

 

«Choco Fest-ի ընթացքում Հայաստանում՝ շոկոլադի փոքր շուկայի ներկայացուցիչները ներկայացնում են  իրենց շոկոլադային համեղ արտադրանքը՝ հյուրասիրելով ներկաներին տարատեսակ ու բազմաձև շոկոլադներ: Լիլելու է նաև գինու հյուրասիրություն և մրցույթներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց  LOFT-ի տնօրենի օգնական Անի Սարգսյանը:

 

Միջոցառումը վարում էր Սուրեն Առուստամյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում շոկոլադ:

 

«Շոկոլադ շատ եմ սիրում, հատկապես սև, դառը: Ամեն օր, եթե հաջողվում է շոկոլադ ուտել, դա ինձ համար տոն է, քանի որ շոկոլադ ուտելիս ինձ մոտ բարձրանում է տրամադրությունս»,- նշեց Սուրենը:

 

Հարցին, թե ինչու հենց սև, դառը շոկոլադ, նա պատասխանեց. «Տղամարդուն ավելի հատուկ է սև, դառը շոկոլադը, քանի որ մեջը կա չորություն և ուժ: Բացի այս սև, դառը շոկոլադով կարող ես գինի խմել, իսկ ես գինու մեծ սիրահար եմ»:

 

 

 

Սև, դառը շոկոլադով կարող ես գինի խմել, իսկ ես գինու մեծ սիրահար եմ. Սուրեն Առուստամյան