Թեյլոր Սվիֆթը Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող աստղն է
Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաբարձր վարձատրվող աստղն աշխարհում, հաղորդում է Forbes ամսագիրը:
Սվիֆթը գլխավորում է ամենաբարձր վարձատրվող 100 աստղերի ցուցակը: Անցած տարի նրա եկամուտը գնահատվել է 170 մլն դոլար, իսկ դրանից մեկ տարի առաջ նա վաստակել էր 80 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում ամերիկյան One Direction խումբն է՝ 110 մլն դոլարով: Երրորդ հորիզոնականում հայտնվել է դետեկտիվների հեղինակ Ջեյմս Պատտերսոնը՝ 95 մլն դոլարով: Հայտնիների ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Ամերիկյան Forbes-ը հրապարակում է նման վարկանիշները 1999թ-ից հետո:







