Իրար նման մասնակիցները խնդրի առաջ են կանգնեցրել «Միսս Կորեա-2016» գեղեցկության մրցույթի ժյուրիին (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ Հարավային Կորեայի բնակիչների զգալի մասը խիստ տարված է պլաստիկ վիրահատություններով և փորձում է արհեստական ճանապարհով փոխել արտաքինը:
Սակայն պլաստիկ վիրահատությունների հանդեպ սերը դժվար իրավիճակի մեջ է գցել օրերս կայացած «Միսս Կորեա-2016» գեղեցկության մրցույթի ժյուրիին:
Ինչպես նշում է fishki.net-ը, մասնագետները չեն կարողացել կողմնորոշվել ամենագեղեցիկ աղջկա ընտրության հարցում, քանի որ բոլոր 34 մասնակիցներն իրար արտաքնապես շատ նման են եղել:
Այնուամենայնիվ, երկար քննարկումներից հետո հաղթել է 12 համարով ներկայացած մասնակիցը:
Համացանցի օգտատերերը կատակով նշել են, որ գուցե բոլոր 34 մասնակիցները վիրահատվել են նույն բժշկի մոտ, այդիսկ պատճառով էլ իրար շատ նման են:














