Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին հուլիսի 14-ին. օրվա աստղագուշակ

11:37 • 14.07.16

Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ:

 

Ցուլ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Բացառված չէ, որ տեղի ունենան ժամանակացույցի փոփոխություններ, ի հայտ գա նոր գործընկեր, փոխարինվեն սարքավորումները: Վարքագծի ընդհանուր կանոնները թելադրում է իրավիճակը, սակայն արժե հաշվի նստել նաև անհատական ճաշակների հետ: Հագեցած օր է, եթե զբաղված եք ծառայությունների մատուցման ոլորտում կամ նոր աշխատանքի եք տեղավորվել:

 

Երկվորյակ: Լարված օր է սպասվում: Նշանի  ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Օրը հարմար է հանգստի, սպորտի, ազատ գործունեության, ստեղծագործական մտահղացումների իրագործման համար: Երեկոն հարմար է հանդիպումների, զվարճանքի վայրեր այցելելու համար:

 

Խեցգետին: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում՝ ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

 

Առյուծ: Առյուծների համար կարող է խնդիր դառնալ ինքնուրույնությունը, հպարտությունը, անկախության ձգտումը: Հնարավոր պատճառը կարող է լինել նախկին ազատությանը, պատշաճ կարգավիճակին սովոր լինելը: Այդ դեպքում՝ աստղերը ձեզ հիշեցնում են, որ հանգամանքները փոխվել են, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է փոխել մարտավարությունը և ձեզ վրա շատ բան չվերցնել: Եռանդուն գործողությունները հիանալի արդյունք կտան, եթե գնում եք համագործակցության, պատրաստ եք բաշխել դերերը և կիսել լիազորությունները:

 

Կույս: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

 

Կշեռք: Ամեն ինչ լավ է: Կշեռքներն այսօր ակտիվացման առիթ կունենան: Հնարավոր է շտապ գործ, որը միանգամից ձեր մի քանի պահանջ կբավարարի: Մարտական տրամադրվածության շնորհիվ կհաջողվի իրագործել ստեղծագործական գաղափարը կամ շահավետ գործարք կնքել: Դեպքերի արագացման համար կարելի է որոշ ձևականություններ բաց թողնել: Օգտակար են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, եթե չեն վնասում ձեր ինքնազգացողությանը:

 

Կարիճ: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք: Մրցակիցները ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է:

 

Աղեղնավոր: Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար , ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Աղեղնավոր Այսօր կարելի է գործել՝ առանց նայելու արգելքներին և չսպասելով անկյունից հարվածի: Սպասվում է տրամադրության, ֆիզիկական տոնուսի բարձրացում, ինքնազգացողության լավացում: Հաջողությունն ապահովված է ինչպես գործերում, այնպես էլ խաղերում, զվարճանքներում, ինտելեկտուալ և մարզական մրցույթներում:

 

Այծեղջյուր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

 

Ջրհոս: Ջրհոսներին աստղերը հաջողություն են խոստանում, սակայն հուշում են, որ վատ չի լինի աջակցություն ձեռք բերել: Օգնության կարիք կունենաք տնից հեռու, ճանապարհին, նոր վայրում կամ կոլեկտիվում, մրցույթներում, դատական գործերում: Չարժե վախենալ մրցակիցների ցուցաբերած էներգիայից, նրանց ստեղծագործական դիրքորոշումը կարող է ձեզ համար գերազանց օրինակ կամ խթան դառնալ: Մարտավարական նպատակներում ավելի լավ է առաջնորդությունը հանձնել գործընկերոջը:

 

Ձկներ: Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք, ձեր հերթին, ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները, նույնիսկ կարող են հիասթափեցնել: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Օրն առավել բարեհաջող կդասավորվի ընտանիք կազմած Ձկների համար:

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին հուլիսի 14-ին. օրվա աստղագուշակ