Դի Կապրիոյի հիմնադրամը 15.6 մլն դոլար կտրամադրի շրջակա միջավայրի պաշտպանության համար
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ իր հիմնադրամը կտրամադրի աշխարհում ամենախոշոր 15.6 մլն դոլարի բարեգործական գրանտ՝ շրջակա միջավայրի զարգացման և կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, հաղորդում է Justjared-ը:
Բացի այդ, Դի Կապրիոն հայտարարել է հիմնադրամի նոր գլխավոր տնօրենի անունը: Այդ պաշտոնը կզբաղեցնի Թերրի Թամինենը, ով հետևելու է օպերացիաների և ծրագրերի իրականացմանը:
Ընդհանուր առմամբ՝ 1998թ-ից ի վեր Դի Կապրիոն տրամադրել է ավելի քան 59 մլն դոլար էկոլոգիական ծրագրերի զարգացման համար:







