Քալվին Հարիսը խնդրել է Թեյլոր Սվիֆթին հանգիստ թողնել իրեն
Քելվին Հարիսն ու Թեյլոր Սվիֆթը ոչ մի կերպ չեն կարողանում իրար հանգիստ թողնել: Սվիֆթի ներկայացուցիչները լրագրողներին հետաքրքիր տեղեկություն են հաղորդել, որ դիջեի և Ռիհաննայի կատարմամբ This Is What You Came For հիթի հեղինակն իրականում Թեյլորն է:
Ստեղծագործությունը ստեղծվել էր այն ժամանակ, երբ Թեյլորի և Քելվինի հարաբերությունները ջերմ ու սիրառատ էին: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեյլորն է ձայնագրել այդ երգը և փոխանցել ընկերոջը: Երգի վերջնական տարբերակը պատրաստելուց հետո սիրահարները պայամանավորվել էին չհրապարակել հեղինակի անունը և կեղծանուն դնել:
Թեյլորը որոշել է կիսվել այդ գաղտնիքով, քանի որ վիրավորված է երիտասարդի այն հայտարարությունից, ով բացառում է իրենց ստեղծագործական համագործակցությունը:
Քելվին Հարսին էլ չի ցանկացել լռություն պահպանել և իր Twitter-ում գրել է՝ «Գիտեմ, որ շրջագայությունդ ավարտվել է, այդ պատճառով նոր միջոցներ են փնտրում քո մասին հիշեցնելու համար: Ես ցանկանում եմ դադարեցնել այս վեճերը: Եթե դու երջանիկ ես նոր ընկերոջդ հետ, ապա ավելի լավ է կենտրոնացիր նրա հետ հարաբերությունների վրա և հանգիստ թող ինձ»:







