Իրավիճակներ, որոնք բնորոշ են երջանիկ զույգերին. նկարազարդումներ՝ AdMe.ru-ից
Կան թեմաներ, որոնց քննարկումն ընդունված չէ հասարակության մեջ. դրանցից որոշները հակասում են բարոյա-էթիկական նորմերին, իսկ մյուսներով մարդիկ ուղղակի չեն ուզում կիսվել։
Նման քննարկումներին են պատկանում երջանկության մասին խոսակցությունները, քանի որ հայտնի է՝ երջանկությունը լռություն է սիրում։
Այս դեպքում հարց է առաջանում. ինչպե՞ս հասկանալ՝ դուք երջանի՞կ զույգ եք, թե՞ ոչ։
AdMe.ru-ն առաջարկում է պարզել, թե այս նկարազարդումներից որոնք են հենց ձեր հարաբերությունները նկարագրում։
Երջանիկ զույգերը հանդիպելիս ու հրաժեշտ տալիս միշտ համբուրվում են
Գործուղման ճանապարհելիս.
- Չկարոտես, երկու օրից կվերադառնամ։
- Արդեն կարոտում եմ, արի համբուրեմ։
Խանութ ճանապարհելիս.
- Չկարոտես, մի կես ժամից կվերադառնամ։
- Չմոռանաս թխվածքաբլիթներ գնել։ Արի համբուրեմ։

Երջանիկ զույգերն իրենց անձնական կյանքը սոցցանցերում չեն ցուցադրում
«Տեսե՛ք, ամուսինս ինձ ծաղկեփունջ է նվիրել։ Ամուսինս։ Ծաղիկներ է նվիրել։ Այնքան գեղեցիկ։ Ծաղիկներ։ Ամուսնուց։ Ինձ։ Ծաղիկներ ունեմ։

Երջանիկ զույգերը նույնիսկ վիճելուց հետո չեն դադարում սիրել ու հոգ տանել միմյանց մասին

Երջանիկ զույգերը նույնիսկ հասարակական վայրերում չեն ամաչում փաղաքշական անուններով ու մականուններով իրար դիմել.
- Ես նրան՝ «Սանյուշկա», ինքն ինձ՝ «Միտյունուշկա»։

Երջանիկ զույգերը գիտեն միմյանց թերությունների մասին, բայց ուշադրություն չեն դարձնում դրանց.
- Նա այնքան զվարճալի է, երբ ուտում է։

Երջանիկ զույգերն իրար հաճոյախոսություններ են անում ոչ միայն տոն օրերին.
- Այս գավաթով խմում եմ աշխարհի լավագույն կնոջ՝ սիրելի՜ս, քո՛ կենացը։
- Կեֆիրի այս բաժակը բարձրացնում եմ հանուն աշխարհի լավագույն տանտիրուհու. կենա՛ցդ, հարազատս։

Երջանիկ զույգերն ընդհանուր հետաքրքրություններ ունեն

Երջանիկ զույգերից յուրաքանչյուրն իր անձնական տարածքն ունի

Երջանիկ զույգերը միշտ և ամեն հարցում աջակցում են իրար
- Ի՞նչ ես կարծում, արժե՞ բռնցքամարտի պարապմունքների գրանցվել։ Վախենում եմ, որ այս տարիքում կսկսեմ անհեթեթ տեսք ունենալ։
- Ուղղակի փորձի՛ր։ Հավատում եմ, որ քեզ դուր կգա, չէ՞ որ դու...
- Շնորհակալություն աջակցության համար, եթե դու չլինեիր, այդպես էլ չէի համարձակվի այս քայլին դիմել։

Սերը միշտ առաջին տեղում է.
Լավ երեկո
Լավագույն երեկո








