Սելմա Հայեքի ամուսինը ճանաչվել է 7-րդ ամենահարուստ ֆրանսիացին

12:00 • 14.07.16

Հոլիվուդյան աստղ Սելմա Հայեքի ամուսինը՝ Ֆրանսուա Անրի Պինոն Ֆրանսիայի 7-րդ ամենահարուստ բնակիչն է:

 

 

Հոլիվուդյան դերասանուհին կարծում է, որ կյանքում իր բախտը շատ է բերել: Նա հանդիպել է իր իդեալական տղամարդուն, որի կողքին իրեն ապահով է զգում: Ըստ նրա՝ հաջող ամուսնության գաղտնիքը «առաջին հերթին տնտեսական անկախությունն է»: «Իմ անձնական հաշիվները ես միշտ ինքս եմ վճարում: Ինձ համար այդպես ավելի հարմար է և ավելի հանգիստ: Ես այս մասին Ֆրանսուային ասել եմ դեռ ամուսնությունից առաջ: Եվ գիտե՞ք նա ինչ պատասխանեց. «Դրա համար էլ ամուսնանում եմ քեզ հետ»»:

 

 

Նրա կարողությունը  11.3 միլիարդ եվրո է: Գործարարին պատկանող Kering ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Alexander McQueen, Balenciaga, Brioni, Gucci, Puma, Volcom և Saint Laurent Paris-ը:

 

Սելմա Հայեքի ամուսինը ճանաչվել է 7-րդ ամենահարուստ ֆրանսիացին