Երկվորյակներին հաճելի ու թեթև օր է սպասվում. օրվա աստղագուշակ

10:28 • 15.07.16

ԽՈՅ: Աշխատեք մաքսիմալ արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Դա կլինի օրվա ամենաբարենպաստ ժամանակը, իսկ հաջողության հասնելու շանսերը կլինեն համեմատաբար ավելի շատ: Աստիճանաբար աշխատունակությունը կիջնի, հանգստի կարիք կզգաք: Օրվա երկրորդ կեսին ընկերների հետ հանդիպելու հնարավորություն կունենաք, հետաքրքիր ու լավ ժամանակ կանցկացնեք:


ՑՈՒԼ: Ոչ միանշանակ օր է: Մի կողմիցէ բացառված չեն խնդիրներն ու դժվարությունները, անհասկացությունները ու մանր կոնֆլիկտները: Մյուս կողմից՝ կասկած չկա, որ դուք կհասնեք զգալի հաջողությունների: Կարիք չկա խնդիրները միայնակ լուծելու, ձեր կողքին կլինեն այնպիսի մարդիկ, որոնց կարող եք օգնության խդրով դիմել: Լավ կանեք լսեք ավագ ազգականների խորհուրդները:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Հաճելի ու թեթև օր է, որը դուք կանցկացնեք ներդաշնակության մեջ: Լավ եք տրամադրված, հաճելի եք և հմայիչ: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնք կստանան ռոմանտիկ շարունակություն: Հաջողությամբ են լուծվում ֆինանսական հարցերը: Հնարավոր է գումարային եկամուտ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են եկամտի նոր աղբյուր գտնել:


ԽԵՑԳԵՏԻՆ: Օրը զգուշություն է պահանջում: Աշխատեք խուսափել անմիտ քայլերից և արտահայտություններից: Ընդհանուր առմամբ օրը կանցնի լավ, կարող եք հետաքրքիր ու հաճելի ժամանակ անցկացնեք ընկերական շրջապատում: Անձնական կյանքում ևս ամեն ինչ կարգին է: Չեն լինի վեճեր և տարաձայնություններ: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ կշարունակեք շփումը դեռ երկար ժամանակ:


ԱՌՅՈՒԾ: Դուք լուրջ եք տրամադրված, էներգիայով լի եք, մի փոքր ագրեսիվ. սա կօգնի որոշ խոչընդոտներ հաղթահարել, որոնք հայտվել են ձեր ճանապարհին՝ թնշնամիների անմիջական մասնակցությամբ: Աշխատեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մի մտեք վեճերի մեջ. դրանցից հաղթող դուրս գալու հավանականությունը շատ փոքր է: Օրը բացարձակապես հարմար չէ ազարտային խաղերի համար:


ԿՈՒՅՍ: Հաջող օր, որը նպատակահարմար է նաև կարևոր գործերով զբաղվելու և տարատեսակ հարցեր լուծելու համար: Հեշտ կլինի տարբերակել առաջնայինը երկրորդականից: Իհարկե, ձեր չափազանց լուրջ վերաբերմունքը կարող է անհանգստացնել շրջապատին: Բարեհաջող օր է ավագ սերնդի ներկայացուցիչների և ազդեցիկ մարդկանց հետ շփման համար: Նոր ծանոթությունների ժամանակ լավ տպավորություն կթողնեք հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:


ԿՇԵՌՔ : Կկարողանաք շատ բաների հասնել: Եղեք համառ և մի շեղվեք ճանապարհից: Այսօր աստղերը կլինեն ձեր կողմից: Ձեր առջև դրեք մեծ նպատակներ, դուք իսկապես դրանց հասնելու մեծ հնարավորություն ունեք: Հարմար պահ է ճանապարհորդությունների և իրադրությունների փոփոխման, նաև նոր սպորտաձևով մարզումներ սկսելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր ծանոթությունների համար:


ԿԱՐԻՃ: Եղեք հատկապես ուշադիր: Սա բարդ օր է և դուք ռիսկի եք դիմում ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծել: Ամեն մանրուք կարող է կարևոր դեր ունենալ, այդ իսկ պատճառով ոչ մի գործի այսօր չարժի թեթևամտորեն վերաբերվել: Օրը բարդ չէ շփման տեսակետից: Դուք այսօր չափազանց պահանջկոտ կլինեք շրջապատի նկատմամբ: Արժե խուսափել ընտանեկան հարաբերությունների պարզաբանումից:


ԱՂԵՂՆԱՎՈՐ: Կարևոր է, որ այս օրն անցկացնեք լավ շրջապատում. ձեր տրամադրությունը մեծամասամբ կախված է հենց շրջապատից: Ցանկացած համատեղ աշխատանք կլինի արդյունավետ և հաճելի: Բարեհաջող օր է մարդաշատ միջոցառումներին մասնակցելու համար: Բացի այդ օրը հարմար է կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար: Դուք ոչ միայն իրական օգնություն կցուցաբերեք, բայցև կստանաք դրական լիցքեր:

 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: Եթե դուք վաղուց եք ցանկացել ինչ որ հերոսություն անել, ապա սա հիանալի պահ է և այն օգտագործել է պետք: Իրադարձությունները այնպես են դասավորվում, որ դուք կկարողանաք դրսևորել ձեր լավագույն կողմերը: Բարեհաջող օր է սիրային հանդիպումների համար, դրանք կզարգանան և շատ հաճելի էմոցիաներ կբերեն: Օրը կուրախացնի նաև սիրահար այծեղջյուրներին, նրանք հեշտությամբ լեզու կգտնեն իրենց երկրորդ կեսերի հետ:


ՋՐՀՈՍ: Վատ չի անցնի օրվա առաջին կեսը: Դուք հնարավորություն կունենաք զբաղվել այն գործով, որն առավել հոգեհարազատ է: Կարելի է կենտրոնանալ ընտանեկան և կենցաղային հարցերի վրա: Իսկ այ երեկոյան կմեծանա նեգատիվ տենդենցների ազդեցությունը: Դուք կդառնաք ավելի նյարդային և անհամբեր: Բացառված չեն ամենասիրելի մարդկանց հետ վեճերը: Հատկապես դժվար կլինի կանանց հետ շփվելը:


ՁԿՆԵՐ: Չարժե ոչ մի լուրջ և կարևոր գործեր նախագծել: Ավելի լավ է օրն անցկացնեք հանգիստ, անշտապ զբաղվելով սեփական գործերով: Այն ձկները, որ հակում ունեն ալերգիկ ռեակցիաների, պետք է հատկապես զգուշանան ուտելիքից, նոր կոսմետիկայից և դեղերից: Հարմար օր չէ լուրջ հարցերի քննարկման՝ առաջին հերթին տան անդամների հետ: Ամեն այդպիսի հանդիպում կհիշեցնի ականապատ տարածքում տեզի ունեցող զբոսանք: Բավական է մի քայլ, որ բռնկվի լուրջ կոնֆլիկտ:

 

 

Երկվորյակներին հաճելի ու թեթև օր է սպասվում. օրվա աստղագուշակ