Մշտապես հետևի թաթերի վրա կանգնող կատուն Instagram-ի նոր հայտնությունն է դարձել (լուսանկարներ)

11:40 • 15.07.16

Ամերիկացի օգտատերը Instagram սոցցանցում հրապարակել է իր կատվի լուսանկարները, որոնք մեծ ուշադրության են արժանացել:

Ինչպես գրում է Корреспондент-ը` Տեխասում բնակվող Ջորջ անունով կատուն սոցցանցի «աստղ» է դարձել հետևի թաթերի վրա կանգնելու իր սովորության շնորհիվ:

Կատուն գրեթե միշտ մարդու պես կանգնած է հետևի թաթերի վրա, մինչդեռ որոշ լուսանկարներում կենդանու կողքին այլ կատուներ էլ կան, որոնք սովորականի պես կանգնած են 7 թաթի վրա:

Ներկա պահին սոցկայքում նոր «գրանցված» կատուն  60 000-ից փոքր ինչ ավելի հետևորդ ունի, բայց արդեն գրավել է արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը: