Հետաքրքիր 10-ը փաստ ուղեղի մասին
Փաստ 1. Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու ուղեղը 10% մեծ է կնոջ ուղեղից, բայց նաև ապացուցված է, որ կնոջ ուղեղը պարունակում է ավելի շատ նյարդային բջիջներ և կապեր ու հենց այդ պատճառով ուղեղը կանանց մոտ ավելի էֆեկտիվ է աշխատում:

Փաստ 2 Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:
Փաստ 3. Մեզ կարող է թվալ, որ ծիծաղը հասարակ հումորի վրա բավական պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:

Փաստ 4. Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը:
Փաստ 5. Ուղեղը մարդու մարմնի ամենագեր օրգանն է: Այն պարունակում է ավելի քան 60% ճարպ:
Փաստ 6. Ուղեղը բաժանված է երկու նմանատիպ կողմերի: Չնայած նրանք համագործակցում են, սակայն ուղեղի ձախ կիսագունդր զբաղվում է ավելի ռացիոնալ հարցերով, օրինակ, տրամաբանություն, իսկ աջը ավելի էմոցիոնալ է և վիզուալ օրիենտացված:
Փաստ 7. Ամեն անգամ, երբ մենք հիշում կամ «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:
Փաստ 8. Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:

Փաստ 9. Չնայած տարածված կարծիքի, ուղեղի չափսն ու քաշը որևէ նշանակություն չունեն նրա հնարավորությունների հետ: Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, իրականում, կշռում էր ավելի քիչ, քան միջին վիճակագրական մարդու ուղեղը:
Փաստ 10. Մարդիկ ունեն օրական մոտավորապես 70 000 միտք:







