Հուլիսի 16-ն առանձնահատուկ է Լելյլա Սարիբեկյանի, Գնել Սարգսյանի, Կարինա Դանիելյանի և Մամիկոն Սիմոնյանի համար
Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայտնի հոբելյարներին՝ ներկայացնելով նրանցից կենսագրական տեղեկություններ:
1963թվականի հուլիսի 16-ին, Թբիլիսիում է ծնվել երգչուհի Լեյլա Սարիբեկյանը: Երգչուհին առավել հայտնի ու սիրված դարձավ, երբ գրեց և երգեց «Միասնության շուրջպար» երգը, որը դարձել է համահայկական և սիրված: Նկարահանել է մի քանի տեսահոլովակներ, ակտիվ մասնակցություն է ունենում բարեգործական համերգների ժամանակ: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

«Արմենիա» հեռուստաընկերության «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան-գրող Գնել Սարգսյանն այսօր դարձավ 37 տարեկան: Գնելը 2002թ. տպագրել է «Վերջ…, սկսվում է», 2009թ.` «Քայլ արևին» գրքերը: 2002թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: Ներկայացումներով հանդես է եկել տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան:

«Sօuce» և «Առավոտյան փոստ» «Պատրաստված է ԽՍՀՄ-ում» «Իրական show» «Որակի նշան» «Երկու աստղ», «Մենք և մենք» «Առավոտ լուսո» հաղորդումներից հայտնի դարձած հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը այսօր տոնումը իր 35-րդ տարեդարձը:

34-րդ տարեդարձն էլ այսօր նշում է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը: Մամիկոնը եղել է «Ինտելեկտուալ ակումբ», «Շոու 1-02», «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստախաղերի, «Առաջին ծրագիր», «Այս երեկո» հաղորդումների և «Հայլուր» լրատվական ծրագրի հաղորդավարը: 2006-08թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես հեռուստատեսային ծրագրերի բաժնի ղեկավար և հեռուսատահաղորդավար: 2008թ-ից հանդիսանում է «Մուլտիշոկ» մանկական ամսագրի հիմնադիրը: 2012թ. աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում` որպես հաղորդավար:








