71-ամյա ամերիկուհին ամուսնացել է 17-ամյա երիտասարդի հետ, ում հանդիպել է որդու հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
ԱՄՆ Թենեսի նահանգի բնակչուհի Ալմեդա Իրելը չէր էլ պատկերացնում, որ մասնակցելով որդու հուղարկավորությանը` կարող է հանդիպել իր նոր սիրուն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` արտասովոր զույգը` 71-ամյա Ալմեդան ու 17 ամյա Գարի Հարդուիքն ամուսնացել են 3 շաբաթ հանդիպելուց հետո, երբ արդեն լրացել էր Գարիի 18-ամյակը: Նշվում է, որ երիտասարդը նախկինում հանդիպել է 77-ամյա կնոջ հետ:
Այժմ նորապսակները բնակվում են Ալմեդայի տանը, որտեղ բնակվում է նաև նրա թոռներից մեկը, ով երեք տարով մեծ է տատիկի ամուսնուց:
Ալմեդան այժմ բավականին երջանիկ է, թեև իր սիրեցյալին հանդիպել էր խոր վշտի մեջ գտնվելիս, երբ 4 երեխայի մայրը վերջին հրաժեշտն էր տալիս իր ավագ որդուն` 45-ամյա Ռոբերտին:









