Համեղ փաստեր պաղպաղակի մասին

14:38 • 18.07.16

Պաղպաղակ սիրում են գրեթե բոլորը: Ամռանն առանձնահատուկ արդիականություն ունի պաղպաղակը բոլորի սառնարաններում: Իսկ դուք ձեզ երբևէ հարցրե՞լ եք, թե ով է առաջին անգամ պատրաստել պաղպաղակը, կամ երբ է այն ծագել:

 

 


Ասում են, որ առաջին անգամ պաղպաղակը համտեսել են Ներոն կայսերի և չինական կայսր Տանգուի ժամանակներում: Այդ ժամանակներում պաղպաղակն ուներ պատրաստման իր եղանակը`կաթի և սառույցի խարնուրդ:

 


Հայտնի չէ, թե ե՞րբ, ո՞րտեղ և ո՞վ է պատրաստել առաջին պաղպաղակը: "Պաղպաղակի պատմությունից" մեզ միայն հայտնի է, որ դեռ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները սառեցվել են ձյան մեջ: Մակեդոնացու օրոք ստրուկներին ուղարկում էին սարեր ձյան հետևից և վարժեցնում էին արագ վազել, որ ձյունը չհալվի:

 


1325 թ. ճանապարհորդ Մարկո Պոլոն մի դեսերտի բաղադրատոմս բերեց Եվրոպա, որի սառեցման համար օգտագործում էին ոչ միայն սառույց և ձյուն, այլ նաև սելիտրա: Այդ անուշ քաղցրավենիքը միանգամից հանրահայտ դարձավ և բոլորը սիրեցին:

 


 Հանրությանն այդ գաղտնիքը բացահայտեց միայն Պրոկոպիո դե Կոլտելլին, որը առաջին սրճարանը բացեց Փարիզում 1782 թ.: Ի դեպ, այդ սրճարանը գոյություն ունի առ այսօր: