100 կին մերկացել է հանուն Դոնալդ Թրամփի

10:38 • 19.07.16

Այսօր Քլիվլենդը արտասովոր ակցիայի է ականատես եղել. 100 կին ամբողջովին մերկացել է։ Ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրը դեմքի մոտ կլոր հայելի է պահել, որն ուղղված էր  «ամբոխի առաջնորդին»՝ նկարիչ Սփենսեր Տունիկուին, ով այդ ամենը նկարահանել է տեսախցիկով։  

Ինչպես պարզվել է՝ այս ամենը մի փոքր ավելին էր, քան հրահրող ակցիան։ Այն ստացել էր Everything She Says Means Everything («Այն ինչ կինն ասում է, նշանակուն ունի») անվանումը։ Դա ուղղված է Թրամփի՝ կանանց դեմ բազմաթիվ արտահայտություններին։

Տունիկն ընդունել է, որ որպես հայր և ամուսին սարսափում է նման հռետորաբանությունից և չի կարող հասկանալ, թե ինչպես կարող է նման մտքեր արտահայտող մարդը լինել երկրի նախագահի թեկնածու։

100 կին մերկացել է հանուն Դոնալդ Թրամփի