Եվս մեկ տոն քաղցրասերների համար. հուլիսի 20-ին նշվում է տորթի միջազգային օրը
Հուլիսի 20-ին մի շարք երկրներում տոնվում է քաղցր տոներից մեկը՝ Տորթի միջազգային օրը (International Cake Day): 2009 թվականին Սիրո թագավորություն կոչվող ընկերության Միլանյան ակումբն իր երաժիշտ ու խոհարար անդամների հետ սկսեց երաժշտական տորթեր պատրաստել: Գնալով նման տորթեր սկսեցին սարքել նաև այլ երկրներում:

Առաջին անգամ տորթի օրը որպես միջազգային տոն հռչակվեց 2011 թվականի հուլիսի 20-ին: Ամեն տարի տոնը նվիրվում է տարբեր թեմաների: 2012-ին այն նվիրված էր տիեզերքին, 2013-ին «Սիրո մոլորակ» խորագրով էր, 2014-ին՝ «Մոլորակների շքերթ»:
Այս տարվա տոնի խորագիրն է` «Հյուր հեքիաթին»: Ամեն տարի տոնին միանում են մի շարք երկրներ: Տոնն անցկացվում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Իսրայելում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Հայաստանում:








