Nickelodeon մանկական հեռուստաալիքով առաջին անգամ միասեռական անիմացիոն զույգ կներկայացվի

16:15 • 20.07.16

Ամերիկյան հանրահայտ  Nichelodeon մանկական թվային հեռուստաալիքն այս շաբաթ պատրաստվում է մեծ իրարանցում առաջացնել` իր նոր մուլտֆիլմներից մեկում ներկայացնելով միասեռական զույգի:

 

Ինչպես նշում է The Verge-ը,  վիճահարույց զույգը` Հարոլդ և Հովարդ ՄըքԲրայդները, կհայտնվեն  The Loud House մուլտշոուում: Ըստ սցենարիստների մտահղացման, տղամարդիկ ունեն որդի, որին խնամում են միասին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ.  Nicelodeon-ով հեռարձակվող The Legend of Korra մւոլտսերիալի վերջին սերիայում հեղինակները միասեռականության թեթև ակնարկ են արել` թույլ տալով շոուի գլխավոր հերոսուհուն ու նրա ընկերուհուն համբուրվել: Այնուհանդերձ` նրանք չեն ներկայացվել որպես միասեռական զույգ:

Nickelodeon մանկական հեռուստաալիքով առաջին անգամ միասեռական անիմացիոն զույգ կներկայացվի